Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Թուրքիայում գյուղ է հրդեհվել

Թուրքիայում գյուղ է հրդեհվել
07.11.2020 | 15:27

Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը՝ հայտնում է İHA գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։


Վերջին շրջանում հրդեհները դարձել են Թուրքիայի կյանքի անբաժան մասը։ Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում մոլեգնում էին անտառային ուժգին հրդեհներ: Կրակը տեղափոխվել էր նաև հարևան շրջաններ՝ ընդգրկելով 400 հա տարածք, այրվել էր 11 տուն, 8 գործարան։ 70 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։

Դիտվել է՝ 2665

Մեկնաբանություններ